Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ՀՊՏՀ ուսանողներն Անկախության 24-րդ տարեդարձը դիմավորեցին «Եռաբլուրում»

ՀՊՏՀ ուսանողներն Անկախության 24-րդ տարեդարձը դիմավորեցին «Եռաբլուրում»
21.09.2015 | 18:02

Այս տարի Անկախության օրը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) բազում ուսանողներ դիմավորեցին «Եռաբլուր» փառքի պանթեոնում: Կեսգիշերին «Եռաբլուրում» հնչեց ՀՀ օրհներգը, որին հաջորդեց ՀՀ Անկախության հռչակագրի ընթերցումը: Այնուհետև միախմբված ուսանողները ծաղկեպսակ դրեցին զոհված ազատամարտիկների շիրիմներին, կազմակերպվեց մոմավառություն և ոգեկոչման արարողություն, իսկ հոգևոր այրերի առաջնորդությամբ կատարվեց սուրբ աղոթք:
«Մեր այս միջոցառման նպատակը մեկն է` հիշել և արժևորել այն մարդականց, ում շնորհիվ կերտվեց մեր անկախությունը»,- ասաց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը:
Միջոցառումն անցկացվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ